Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Պաղեստինում չեն կարողացել ճիշտ նվագել Ռուսաստանի հիմնը /Տեսանյութ/

Պաղեստինում նվագախումբը փորձել է նվագել Ռուսաստանի հիմնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում, սակայն երաժիշտներին չի հաջողվել ճիշտ նվագել այն: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Ruptly-ն:

Պուտինը ժամանել է Պաղեստին հունվարի 23-ին, բանակցելու Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Պաղեստինի նախագահն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կցանկանա նրա հետ քննարկել Պաղեստինում կայանալիք ընտրությունները, հողերի գրավման հետ կապված խնդիրը և Մերձավոր Արևելքի «դարի գործարքը»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից