Հասարակություն Տեսանյութեր 

Էտ զե՞նք եք բերել ԱԺ դահլիճ. ԼՀԿ-ական պատգամավորը զինված էր եկել Ազգային ժողով

analitik.am

Մեզ մեղադրում եք, որ հին հռետորաբանության մեջ ենք մնացել: Խորհրդարանում հայտարարեց ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով իմքայլականներին ու գրպանից հանելով բումերանգը:

«Սա կոչվում է բումերանգ: Եթե սա սենց շպրտում ես, հետո հետ է գալիս»,-ասաց նա:

«Էտ զե՞նք եք բերել Ազգային ժողովի նիստերի դահլիճ»,-հարցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հուշանվեր է, պարոն Միրզոյան»,-պատասխանեց Գորգիսյանը:

«Խնդրում եմ, եկեք նախ հարգենք ինստիտուտները, ամբիոնից ԱԺ-ի հետ չխոսենք քամահրանքով ու վերևից: Մենք  ուզում ենք խորհրդարանական երկիր կառուցել, իրար հարգելով ու օգնելով կառուցենք և լուծենք կուտակված խնդիրները: Չի կարելի անընդհատ ետ գնալ նախկին խոսակցությանը, թե ով է սև, ով՝ սպիտակ, ով՝ հին, ով՝ նոր: Ուղղակի եկեք աշխատենք ու կառուցենք»,-ասաց Գորգիսյանը:

«Պարոն Գորգիսյան, հարց չկա, ավելի մեղմ լինենք իրար նկատմամբ, բայց էլ զենք մի բերեք»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նույն շարքից