Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Այս պահին Հայաստանի համար օրհասական հարց է հնարավորինս արագ սորոսականներին դուրս հանել իշխանությունից. Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս պահին Հայաստանի համար օրհասական հարց է հնարավորինս արագ սորոսականներին դուրս հանել իշխանությունից:

Ջորջ Սորոսը երեկ Դավոսում ելույթի ժամանակ հայտարարեց, որ 40 տարի է զբաղված է քաղաքական բարեգործությամբ ․ «Աշխարհի խոշորագույն պետությունները՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, գտնվում են պոտենցիալ կամ իրական դիկտատորների ղեկավարման ներքո։Ազգայնականությունն առաջընթաց է ապրել և հետ քայլ չի անում»։

Սորոսը մտահոգություններ հայտնեց նաև կլիմայական փոփոխությունների հետ կապված՝ նշելով, որ 1 միլիարդ դոլար գումար է տարմադրելու համաշխահային համալսարան ստեղծելու համար, որպեսզի ավելի «լավը» դարձնի մարդկանց կյանքը։

Նման հայտարարություններ անում է մարդ, ով․

1․ Աշխարհում ֆինանսավորում է հղիության ընդհատման քարոզչություն՝ Իռլանդիայում իշխանություններն արգելել են հասարակական կազմակերպություններին գումարներ վերցնել Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներից»։ Ի հայտ են եկել փաստեր, որ հղիության ընդհատումների ֆինանսավորումը պայմանավորված է նրանով, որ չծնված պտուղը բավականին թանկ գնով վաճառվում է և օգտագործվում դեղագործական նպատակներով։ Ի դեպ, Սորոսը բաժնեմասեր ունի աշխարհի մի շարք խոշոր դեղագործական ընկերություններում՝ Մերկ, Պֆայզեր և այլն։

2․Սորոսին պատկանող կազմակերպություններն Ուկրաինայում՝ շրջանցելով օրենքները, կոպեկներով գնում են պետական սեփականություն հանդիսացող հսկայական հողատարածքներ, ունեզրկում են գյուղացիներին՝ էժան գներով նրանցից վերցնելով իրենց պատկանող հողերն ու սեփականությունը։ Սորոսն արդեն սեփականաշնորհել է Ուկրաինայի ազգային հարստության բավականին զգալի հատվածներ։

3․ Սորոսին վտարել են Հունգարիայից, Իսրայելից, արգելել են վերջինիս հիմնադամի գործունեությունը ՌԴ-ում, ԱՄՆ-ում պետական մակարդակով պայքար է մղվում Սորոսի գործունեության դեմ, քանի որ կան բազմաթիվ փաստեր առ այն, որ Սորոսի հովանավորչության տակ գտնվող դատավորները, դատախազներն անօրինական միջամտություններ են կատարում դատաիրավական գործընթացներում և գործում են պետության շահերին դեմ։

4․Սորոսն ամբողջ աշխարհում ֆինանսավորում է թմրանյութերի օրինականացման գործընթաց՝ հանդիսանում է Drug Policy Alliance կազմակերպության հիմնադիր նախագահը, որը զբաղված է աշխարհի տարբեր երկրներում թմրանյութերի օրինականացմանն ուղղված քարոզչությամբ։ Սորոսի ֆինանսավորմամբ Ուրոգվայը վերածվել է մարիխուանա արտադրող և արտահանող երկրի, մարդիկ կոպեկներով աշխատում են Սորոսին պատկանող մարիխուանայի պլանտացիաներում, Կանադայում օրինականացվել է մարիխուանայի սպառումն ու վաճառքը։

5․ Ջորջ Սորոսի հովանավորչության տակ է գտնվում ԼԳԲՏ անձանց քարոզչությունն՝ այդ թվում երեխաներին և անչափահասներին սեռափոխության իրավունքի տրամադրման քարոզը։ Ամբողջ աշխարհում Սորոսի հիմնադրամը լծված է տրանսգենդերության քարոզչությանը՝ նկարահանելով բազմաթիվ տեսանյութեր, ֆիլմեր, դպրոցներում և մանկապարտեզներում ներդնելով միասեռականության և տրանսգենդերության քարոզչության ծրագրեր և այլն։

6․ Բոլոր այն երկրներում, որտեղ գործունեություն է ծավալում Բաց հասարակության հիմնադրամները, կա ատելության, թշնամանքի մթնոլորտ հասարակության տարբեր շերտերի միջև, պառակտում, բռնություններ և ագրեսիա հասարակության անդամների միջև, պետական ինստիտուտների թուլացում և քայքայում։

Պատերազմ, արյուն, այլասեվածություն, քաոս և պետության քանդում տարածող մարդը խոսում է աշխարհը լավը դարձնելուց։ Ջորջ Սորոսը չի հասկանում, որ իր պատկերացրած լավ աշխարհն՝ ամեն գնով կապիտալ դիզել՝ թքած ունենալով բոլոր տիպի բարոյական և մարդկային արժեքների վրա, չի կարող հաջողել և չի հաջողելու։

Այս պահին օրհասական խնդիր է միջազգային համագործակցության միջոցով կանխել Սորոսի վտանգը, քանի որ դրա լոկալ չեզոքացումն ընդամենը ժամանակավոր լուծում է այս կամ այն պետության համար։ Ժամանակակից աշխարհում անհնար է առանձին պետությունում կանխել գլոբալ վտանգը, դրա դեմ պետք է համախմբված միջազգային պայքար, հակասորոսական համաշխարհային ցանցի ստեղծում։

Միայն այդ կերպ հնարավոր կլինի վերջնական արմատախիլ անել այս քայքայիչ հիմնադրամի մետաստազների տարածումն ամբողջ աշխարհում։ Մենք՝ որպես առանձին պետություն, առաջին հերթին պետք է հնարավորինս արագ դուրս հանենք սորոսականներին մեր պետական համակարգից, քանի անդառնալի վնասներ չեն հասցրել։

Այս պահին սորոսականները Հայաստանում իշխանություն ունեն և ամեն ինչ անելու են Հայաստանում պետական ինստիտուտները քանդելու և ազգային մտածելակերպը վերջնականապես արմատախիլ անելու համար՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեթոդները և անցնելով բոլոր սահմանները։ Նրանց դիմադրելու միակ ձևը հանրային ճնշման միջոցով նրանց իշխանությունից զրկելն է։

Իրենց նպատականերն ամբողջ ծավալով և արագ իրագործելու ճանապարհին նրանց համար այս պահին լուրջ խոչընդոտ է ՍԴ ներկայիս կազմը, հետևաբար նրանք կենտրոնացած են հենց ՍԴ-ն ցրելու և Հրայր Թովմասյանին ամեն գնով չեզոքացնելու վրա, որից հետո արդեն կկարողանան շատ արագ ընդունել բոլոր օրենսդրական փաթեթները, որոնք էլ հնարավորություն կտան հասարակությանը ճնշումների և օրենքով բռնությունների միջոցով զոմբիացնել»։

Նույն շարքից