Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն հրաժարվել է լինել Բելառուսի վերջին նախագահը

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է լինել երկրի վերջին նախագահը: Այս մասին հայտնում է Լենտան։

«Հարգելի է լինել առաջինը, բայց ես չեմ ուզում լինել վերջինը»,-ասել է Լուկաշենկոն:

2019 թվականի դեկտեմբերի վերջին Բելառուսի նախագահը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի միավորումը Ռուսաստանի հետ: Նախագահի խոսքերով իրադարձությունների նման զարգացումը նրա օրոք անհնար է, քանի որ արդեն 25 տարի է նա ղեկավարում է անկախ պետություն:

Լուկաշենկոն ասել է նաև, որ երկու տարի առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հրաժարվել է միավորման գաղափարից։ Նա նշել է, որ իր գործընկերների հետ կառուցել է պատմության մեջ առաջին անկախ ինքնիշխան Բելառուսը:

Նույն շարքից