Տեսանյութեր Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանին կանչել էի, որ գար իմ «Ռոսիա մոլը» գովազդեր. Խաչատուր Սուքիասյան

analitik.am

Խաչատուր Սուքիասյանը և Հայաստանի ցանկացած քաղաքացի ոչ թե անձին է ընդունում, այլ ինստիտուտն է հարգում կամ ընդունում: Խոսքը վերաբերում է ՀՀ նախագահական ինստիտուտին: Այդ ժամանակ ով էլ լինի այդ մարդը, դու հարգում ես այդ ինստիտուտը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով այն հայտարարությունների մասին, որ ինքն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը միասին մասնակցել են «Ռոսիա մոլի» բացմանը. «Հետո նայում ենք այդ անձի վարքագիծը, թե ինչպես է իր իրավունքներն իրացրել»:

Սուքիասյանի խոսքերով, Սերժ Սարգսյանն այլ իրավունքներ էլ է իր վրա վերցրել. «Դա արդեն իմ ասելու խնդիրն է, իսկ մնացածով պետք է զբաղվեն այլ ինստիտուտները»:

Գործարարի խոսքերով, եթե «տանիքի» խնդիր լիներ, այդ ժամանակից նորմալ հարաբերություններ կունենային այն ժամանակվա իշխանությունների հետ. «Ես 90-ականների վերջից սկսած այդ մարդկանց հետ որևէ հարաբերություն չեմ ունեցել: Իհարկե ինձ մսաղացի տակ չեն մտցրել, բայց ամեն անգամ խնդիրներ են ստեղծել: Լավ, մենք չենք հասկացե՞լ, թե ինչով ենք զբաղվել»:

Հարցին, թե ինչ են արել, Սուքիասյանը պատասխանեց՝ ամեն ինչ. «Լսեք, ո՞վ է ձեզ սովորացրել, որ հարցնեք, թե ինչու այն ժամանակ չէինք ասում: Հիմա ձեզ ասում եմ՝ ձեր եղբայրը, կինը կամ ամուսինը մի բան կասի, մի հատ մեծ, շատ ծանր բանով կտան գլխին, նորմա՞լ է դա: Հետո էլ դուք՝ որպես լրագրող, կասեք՝ նա անցավ, վերևից ինչ-որ բան ընկավ գլխին, ոչ թե տվեցին գլխին, որովհետև մնացածը սպասարկողներն են: Օրինակ ես էսօր հասկանում եմ, որ ովքեր սպասարկում էին այդ անձին… հիմա մարդը 45 հոգուց բիզնես է խլում, 45 հատ լրատվական կառույց նրան պաշտպանում է այդ թվերին: Այդ թվերին ինչ էր դրա անունը: Նա 45 մարդուց բիզնես է խլում, 45 լրատվամիջոց ասում է՝ «մեր սուրբն է»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի՞ մասին է խոսքը, գործարարն ասել է՝ ոչ Սերժ Սարգսյանը չէ, վերցնենք՝ մի ուրիշ պաշտոնյա:

Սուքիասյանը նշեց, որ «Ռասիա մոլի» բացմանն ինստիտուտն է հրավիրել, Սերժ Սարգսյանին չի հրավիրել. «Ինքը պետք է գար և գովազդեր իմ «Ռոսիա մոլը», որովհետև ես շատ տուժված էի: Իրան կանչել էի, որ «Ռոսիա մոլը» գովազդեր: Որովհետև լրատվամիջոցները գալիս լուսաբանում էին, երբ նա էր գալիս: Ես ասացի, որ նա մետրոյով գա, նա ընդունել է ու մետրոյով է եկել»:

Նույն շարքից