Հասարակություն Տեսանյութեր 

Սերժ Սարգսյանը, սիգարետը բերանը դրած, Ռուբեն Հայրապետյանի հետ գնացել է աճուրդի. Խաչատուր Սուքիասյան

analitik.am

Այսօր՝ հունվարի 24-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում գործարար Խաչատուր Սուքիասյանը, խոսելով «Բջնիի» հետ կապված գործընթացների մասին, հայտարարեց, որ չի հետաքրքրվում հարցով, սակայն գիտի, որ ինչ-որ գործընթաց կա:

Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին, Սուքիասյանն ասաց, որ չի մեկնաբանում անհասկանալի մարդկանց անհասկանալի արտահայտությունները. «Ես կարծում եմ, որ այդ գործարանը ոչ մեկի սեփականությունը չէ, դա պետք է որոշեն պետական մարմինները: Ես չգիտեմ՝ դա նրա սեփականությունն է, թե՝ ոչ, դրա համար չեմ կարող պատասխանել նրա հայտարարությանը, թե ինքը պետք է վաճառի գործարանը»:

Հայրապետյանի հայտարարությանը, թե ինքը աճուրդով օրինական կերպով գնել է գործարանը, Սուքիասյանն ասաց, որ այդ աճուրդին Հայրապետյանը Սերժ Սարգսյանի հետ է գնացել. «Սերժ Սարգսյանի հետ են գնացել, Սերժ Սարգսյանը սիգարետը բերանը դրած գնացել է»:

Նույն շարքից