Միջազգային Քաղաքականություն 

Շոյգուն ՆԱՏՕ-ի երկրներին առաջարկել է «խաղալ»

analitik.am

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՆԱՏՕ-ի երկրներին հրավիրել է մասնակցել բանակային միջազգային խաղերին: Այս մասին հաjտնում է Լենտան։

Պաշտպանության նախարարությունն այս տարի առաջարկություն է ուղարկել 90 երկրների, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներին:

Ըստ Շոյգուի, վերջին 5 տարիների ընթացքում խաղերին մասնակցել են ավելի քան 20 հազար զինծառայողներ 40 երկրներից: 2020 թվականին սպասվում է ընդհանուր թվով 6000 մարդ ունեցող 250 թիմերի ժամանում:

Հայտնի է, որ Ռուսաստանի զինված ուժերում այժմ ընթանում են խաղերի որակավորման փուլերը՝ մոտ 50 հազար մարդու մասնակցությամբ:

Նույն շարքից