Իրավական Տեսանյութեր 

Բաժին բերման ենթարկվածի մեքենայում «Մակարով» է հայտնաբերվել․ երիտասարդը ձերբակալվել է /տեսանյութ/

analitik.am

Հունվարի 23-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Տափերական գյուղում հայտնաբերել ու, մեքենայով հանդերձ, հիմնավոր կասկածանքով բաժին բերման են ենթարկել Նոր Ուղի գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ, ինչպես և թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 5 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դեղնականաչավուն զանգվածը թմրամիջոց է։

Ատրճանակի վերաբերյալ երիտասարդը որևէ հայտարարություն չի արել։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

Նույն շարքից