Հասարակություն 

Տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, գնա չստացված դերերդ վերապրի. ԲՀԿ-ական պատգամավորը՝ իմքայլականին

analitik.am

ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագաքնել է իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանի հայտարարությանը, ում խոսքերով, 100 հազար մարդ սխալվել է՝ ձայն տալով ԲՀԿ-ին:

«Այդպես է լինում... Երբ մարդը հայտնվում է իր հետ կապ չունեցող կարգավիճակում, ցայտնոտից դուրս գալ չի հաջողվում, և դա արտահայտվում է տարատեսակ մտաժայթքումներով:

Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար:

Մի հարցնող լինի, տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես երկրի օրենսդիր մարմնում, ո՞րն ա այդտեղ քո աառաքելությունը, գնա չստացված դերերդ վերապրի...

Դու պատկերացնո՞ւմ ես քո զբաղմունքը պատգամավորի պաշտոնից հետո...

Գործ չունես, մի պատկերացրու, հետդ մի բան կլինի...»,-գրել է Պետրոսյանն իր էջում:

Նույն շարքից