Հասարակություն 

Տեխասում պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել

Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

«Մենք հաստատում ենք այդ  պատահարի ժամանակ զոհերի առկայությունը: Զոհվել է 2 մարդ», - հայտարարել է Հյուսթոնի ոստիկանապետ Արտ Ասևեդոն:

Ըստ ABC հեռուստաալիքի՝ պայթյունը կարող էր առաջացած լինել Watson Grinding and Manufacturing արտադրամասի աշխատանքների արդյունքում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից