Առողջապահություն Հասարակություն 

Կոսմետիկ հայտնի պրոցեդուրան վերածվել է վտանգավոր վարակի

analitik.am

ԱՄՆ-ի բնակչուհու համար հայտնի կոսմետիկ պրոցեդուրան վերածվել է վտանգավոր վարակի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

44-ամյա կինը հոնքերի միկրոբլեյդինգ է արել ամերիկյան գեղեցկության սրահներից մեկում, որի հետևանքով նրա հոնքերը առավել տգեղ են դարձել, իսկ հետո բորբոքվել են և բուշտերով պատվել:

Կինը պահանջել է վերադարձնել իր գումարը, սակայն սրահը հրաժարվել է: Սոցցանցերի օգտատերերը կարծիքներ են հայտնել սրահի տիրոջը դատի տալու մասին:

Նույն շարքից