Կորոնավիրուս Տնտեսություն 

Ինչ հետևանքներ կարող է ունենալ չինական կորոնավիրուսը տնտեսության վրա

analitik.am

Չինական կորոնավիրուսի բռնկումը կհանգեցնի Չինաստանում սպառողական ծախսերի անկմանը: Այս մասին խոսել են  S&P Global Ratings գործակալության վերլուծաբանները:

Ըստ վերլուծաբանների՝ բռնկումը համընկել է լուսնային օրացույցով Նոր տարվա հետ, երբ չինացիները ակտիվ գումարներ են ծախսում նվերների, զվարճանքների և ճանապարհորդությունների վրա:

Վերլուծաբաններն առանձնացրել են մի քանի խոցելի ոլորտներ: Խոսքը ոչ միայն սպառողական ծախսերի, այլև զբոսաշրջության, ներդրումների և արդյունաբերական արտադրանքների մասին է:

Տնտեսագետները հստակ կանխատեսումներ չեն արել: Ըստ նրանց՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան բարձր կլինի վիրուսի մահացության աստիճանը:

Նույն շարքից