Հայաստան Քաղաքականություն 

Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդա՞մ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական խմբակցությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել են իրենց թեկնածուներին։ ԼՀԿ-ն՝ Տարոն Սիմոնյանի, ԲՀԿ-ն՝ Գևորգ Պետրոսյանի, «Իմ քայլը»՝ Վահագն Հովակիմյանի թեկնածությունները։ Ի պաշտոնե կընդգրկվի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք, որ բարեփոխումների աշխատանքներին մասնակցելու նպատակով հանձնաժողովին հայտ է ներկայացրել նաև արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը մեր հարցին ի պատասխան նշել է, որ կարծես թե որևէ խնդիր չպիտի առաջանա Հովհաննիսյանին այդ հանձնաժողովի կազմում ընդգրկելու հարցում․ «Որպես իրավաբան-գիտնական՝ ցանկացած մեկը կարող է ներգրավված լինել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից