Հասարակություն 

Ես տեր եմ. Ինչու է իրականում Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել ՀՔԾ

analitik.am

Հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թաքուն այցելել է ՀՔԾ, ինչի մասին գրել է միանգամից երկու լրատվամիջոց՝ «Հրապարակն» ու Առաջին լրատվականը: Հրապարակումը, որ վարչապետը այցելել է ծառայություն, չի հերքվել և կարելի է միանշանակ փաստել, որ նման այց եղել է, իսկ թե ինչու է իրականում եղել այդ այցը, միանշանակ չէ, քանի որ այդ մասին գրող լրատվամիջոցները տարբեր կերպ են մեկնաբանում այն:

«Հրապարակը» գրում է, որ Փաշինյանի այցի մասին հաղորդագրություն չի տրվել, քանի որ ՀՔԾ-ն նախաքննական մարմին է, և այնտեղ կարելի է այցելել միայն բացատրություն կամ ցուցմունք տալու։

«Մեզ ասացին, որ այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների և նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին և հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»»։

Ինչ վերաբերում է Առաջին լրատվականին, ապա ԱԺ պատգամավորի հետ կապ ունեցող լրատվամիջոցը պնդում է, որ Փաշինյանը ՀՔԾ հրավիրվել է հարցաքննության համար. «ՀՔԾ է հրավիրվել և հարցաքննվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը բացատություն է տվել Մարտի 1-ի իրադարձությունների և դրանում իր ունեցած դերակատարման վերաբերյալ»,-գրում է լրատվամիջոցը:

Մնում է հուսալ, որ այսօր կայանալիք իր կապանյան ասուլիսի ժամանակ վարչապետը կբացի փակագծերը:

 

Նույն շարքից