Հասարակություն 

Հրդեհ խորդանոցում. տուժածներ չկան

analitik.am

Հունվարի 25-ին, ժամը 01:37-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 72 հասցեում ավտոտնակ է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։24-ին, մարվել՝ 03։02-ին։ Տուժածներ չկան:

Խորդանոցում (մոտ 28 քմ) ամբողջությամբ այրվել են 6 սառնարան, 4 պատուհան, փայտյա 3 դուռ և կահույք։

Նույն շարքից