Տեսանյութեր Քաղաքականություն 

Ցավում եմ, որ նման մարդիկ կան. Նիկոլ Փաշինյանն ասուլիսը սկսեց հորդորներով /ուղիղ միացում/

analitik.am

Ես ցավով եմ արձանագրում, որ ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր չեն եղել Սյունիքի մարզում: Ես մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում անպայման այցելել Սյունիք՝ լինել Դիքդիք քարերում, տեսնել Տաթևի վանքը, Գորիսը, Խուստուփը, Մեղրիի հայտնի եկեղեցին՝ Սուրբ Հովհաննես, որտեղ բացառիկ որմնանկարներ կան, ընդհանրապես լինել Սյունիքում, որի ամեն հատվածն իրենով տեսարժան վայր է: Այսօր Կապանում մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հույս հայտնեց, որ լրագրողներն առանց միջադեպերին են հասել Սյունիք՝ հաղթահարելով ձյունը:

Վարչապետը նշեց, որ Սյունիք տանող ճանապարհը բավականին լավ է սպասարկված՝ հույս հայտնելով, որ դա պայմանավորված չէ իր այցով:

Ինչպես իր մյուս ասուլիսներին, այս անգամ ևս Փաշինյանն իր խոսքը սկսեց «նոր Հայաստանի» 100 փաստ նշելով։

Նույն շարքից