Հասարակություն 

Կիսամերկ տղամարդը փորձել է մանկապարտեզ մտնել

analitik.am

Կիսամերկ տղամարդը մտել է Եկատերինբուրգի մանկապարտեզի տարածք և փորձել ներս մտնել: Այս մասին հայտնում է Լենտան։

Նշվում է, որ անվտանգության աշխատակիցն անմիջապես արձագանքել է՝ սեղմելով ազդանշանի կոճակը: Դեպքի վայր են ժամանել մասնավոր անվտանգության խումբը և շտապօգնության ծառայության աշխատակիցները: Տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում։ Նրան ուղարկել են բուժզննման, հայտնել են ոստիկանությունից:

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում։ Հաստատվել է տղամարդու ինքնությունը, ինչպես նաև այն, թե ինչու է վերջինս կիսամերկ վիճակում փորձել մտնել մանկապարտեզ: Հարուցվել է քրեական գործ ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։

Նույն շարքից