Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք փակել ենք 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյանն այն մասին, թե ինչ զենք-զինամթերք է ձեռք բերել Հայաստանը

analitik.am

2020 թվականի բյուջեից ՊՆ-ին հատկացվել է 307 միլիարդ գումար, որը 2018 թվականի փաստացի ցուցանիշը գերազանցում է 20 տոկոսով, կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017 թվականի փաստացի համեմատ մոտ 4.5 տոկոսով: Այս մասին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք, բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության համալիրներ. «Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայաններով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության փորձարկումներ»:

Կառավարության ղեկավարը նշեց, որ ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը,  որովհետև ձեռք բերված սպառազինությունը 2019 թվականի արտադրության է, կամ ընդհանրապես չօգտագործված,  այսինքն՝ գործարանային վիճակում է:

Նույն շարքից