Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Գրետա Տունբերգը պատասխանել է Թրամփի քննադատությանը /Տեսանյութ/

analitik.am

Էկո-ակտիվիստ Գրետա Տունբերգն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատություններին: Իր հայտարարությամբ տեսանյութը The Sun-ը հրապարակել է Twitter-ում։

Տեսանյութում Տունբերգը պատասխանում է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հնչող հարցերին: Գրետային հարցրել են, թե ինչպես է իրեն զգում Թրամփի կողմից հրապարակային վիրավորանքից հետո: Ակտիվիստի խոսքերով դա բացարձակապես ոչ մի ազդեցություն չի թողել նրա վրա:

Տունբերգը հավելել է, որ ինքն ու իր կողմնակիցներն անընդհատ բախվում են նման քննադատության․ «Մենք ինքներս ենք մեզ ուշադրության կենտրոնում դրել։ Մարդիկ մեզ չեն հասկանում, քանի որ նրանք չեն գիտակցում, թե որքան կարևոր է բնապահպանական խնդիրը»,-ընդգծել է Գրետան:

Նույն շարքից