Հասարակություն Տեսանյութեր 

Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 6 անգամ կբարձրանա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

2020 թվականին մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնք կգործեն 2020 թվականի հուլիսի 1-ից: Այս մասին Կապանում ասուլիս ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազարից դառնալով 300 հազար դրամ: Երկրորդ երեխայի նպաստը կդառնա 300 հազար դրամ՝ նախկին 150 հազարի փոխարեն: 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի չափը 18 հազարի փոխարեն կլինի 26, 500 դրամ:

Ընդ որում, գյուղական բնակավայրերում բնակվող խնամողի համար 2020 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է նշանակել հավելյալ խնամքի նպաստ՝ 26,500 դրամի չափով: Այսինքն, գյուղական բնակավայրերում բնակվող ու միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողը, ով գրանցված է որպես աշխատող, ընդհանուր առմամբ կստանա 53 հազար դրամ»,-ասաց վարչապետը:

Նույն շարքից