Հասարակություն 

Բիլի Այլիշը խոստովանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել

analitik.am

Ամերիկացի փոփ երգչուհի Բիլի Այլիշը խոսել է ինքնասպանություն գործելու ցանկության մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

18-ամյա աստղը, ով վերջերս միանգամից վեց Գրեմի անվանակարգ է ստացել, հայտարարել է, որ իր հաջողությունն ու որոշ ընկերների կորուստը նրան հասցրել են ընկճվածության․ «Անցյալ տարի ես այնքան դժբախտ էի և այնքան ուրախ: Չեմ ուզում ուռճացնել, բայց կասկածում էի, որ կապրեմ մինչև 17 տարեկան»,-ասել է նա։

Նա հիշել է, որ մի ժամանակ մտածել է ինքնասպանության մասին․ «Ես մտածում եմ Բեռլինում կատարվածի մասին: Ես մենակ էի հյուրանոցի սենյակում, և հիշում եմ, որ պատուհան կար: Աստված իմ, ես հիշում եմ, թե ինչպես էի լաց լինում, քանի որ մտածում էի, թե ինչպես կմեռնեմ»,-խոստովանել է Այլիշը: Նա բացատրել է, որ չի գնացել այդ քայլին հարազատների պատճառով։

Նույն շարքից