Հասարակություն Տեսանյութեր 

Հունվարի 1-ից ՀՀ 272 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրացել է, բայց իրենց որևէ մեկը չի ասել այդ մասին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձել է 68 հազար դրամ, ինչի արդյունքում միջինը 20 տոկոսով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձ: Այս մասին Կապանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով, 2020 թվականի համահարկ եկամտահարկի գործարկման արդյունքում մոտ 272 հազար մարդու աշխատավարձ կբարձրան. «Այսօր արդեն 272 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրացել է, բայց իրենց որևէ մեկը չի ասել այդ մասին: Նրանց աշխատավարձն ըստ էության մնացել է նույնը, բայց նվազել է այդ աշխատավարձից պահվող եկամտային հարկը: Այս երկու փոփոխությունների արդյունքում քաղաքացիների կողմից ամեն ամիս տնօրինվող գումարի չափը կավելանա 2,5-4 միլիարդ: Հունվարից սկսած մեր քաղաքացիներն իրենց տնօրինման ներքո ունենալու են 2,5-4 միլիարդ դրամ»:

Փաշինյանի խոսքերով, այս ամպլիտուդը պայմանաովրված է որոշ աշխատանքների սեզոնայնությամբ, պարգևավճարներով և այլն:

Նույն շարքից