Հասարակություն 

Գերմանիայում Tesla-ի ապագա գործարանի վայրում 25 ռումբ են գտել

Բեռլինի մերձակայքում, որտեղ Tesla-ն նախատեսում է կառուցել իր առաջին եվրոպական գործարանը, հայտնաբերվել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակվանից մնացած 25 չպայթած ռումբ: Ըստ ընդհանուր գնահատականների, զինամթերքի ընդհանուր քաշը գերազանցում է 85 կիլոգրամը:

Գերմանիայում հաճախ են հայտնաբերվում 75-ամյա ռումբեր, որոնք նետվել են խորհրդային, ամերիկյան և բրիտանական զորքերի կողմից: Ըստ ABC-ի՝ անցած շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է. Վերջերս, Քյոլնը և Բեռլինը պետք է մասամբ տարհանվեին, որպեսզի չեզոքացնեին քաղաքների կենտրոնական մասերում հայտնաբերված զինամթերքը:

Այն մասին, որ Իլոն Մասկը պատրաստվում է գործարան կառուցել Գերմանիայի մայրաքաղաքում, հայտնի էր դարձել 2019 թվականի նոյեմբերի կեսերին: Նախնական պլանի համաձայն, այն կավարտվի մինչև 2021 թվականը։

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից