Հասարակություն 

Ամերիկյան խոշորագույն բանկը կանանց հավասարեցրել է նույնասեռականներին

analitik.am

Ամերիկյան խոշորագույն ներդրումային բանկերից մեկը՝ Goldman Sachs-ը չի կազմակերպի IPO այն ընկերությունների համար, որոնց տնօրենների ցանկում ներառված չէ առնվազն մեկ կին կամ այլ սեռական կողմնորոշում ունեցող անձ: Նույնասեռականների հետ կանանց հավասարեցումը կսկսվի այս տարվա ամռանը: Այս մասին հայտարարել է գլխավոր տնօրեն Դեյվիդ Սոլոմոնը՝ Դավոսում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ:

Սա վերաբերում է նաև սևամորթներին․ «Մինչև 2021 թվականը մենք կպահանջենք, որ խորհրդում այդպիսի երկու հոգի լինի»,-ասել է Սոլոմոնը:

Նա հիշեցրել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներում և Եվրոպայում տասնյակ ընկերություններ մուտք են գործել IPO, ընդ որում սպիտակամորթ տղամարդիկ բացառապես զբաղեցրել են գլխավոր պաշտոնները: Goldman Sachs-ը հանդես է գալիս ընկերության կառավարման բազմազանության օգտին: Բանկի տնօրենների խորհուրդն ինքնին ներառում է 11 հոգի, այդ թվում՝ չորս կին:

Նույն շարքից