Տեսանյութեր Քաղաքականություն 

Ձեր կարծիքով հաճույքի՞ համար եմ սելֆի արել քննիչի սենյակում. Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց իր քայլը

analitik.am

Այսօր Կապանում իր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև քննիչի սենյակից հրապարակած լուսանկարի և դրա արձագանքի մասին. «Արձագանքում են, թե դա թատրոն է: Մի հատ կարա՞ք բացատրեք, թե ինչն է թատրոն: Վկային կանչել են, նա մյուս քաղաքացիների նման գնացել է, նստել է քննիչի սենյակում, հարց են տվել, պատասխանել է, ստեղ թատրոնը որն ա՞»:

Փաշինյանի խոսքերով, ինքը երբ վարչապետ չի եղել, էլի սելֆի է արել. «Ամեն դեպքում ես դա հաճույքի համար չեմ արել, արել եմ նրա համար, որ մյուս՝ ավանդական մտածողությամբ պաշտոնյաները, ում հրավիրում են իրավապահ մարմիններ, իրենց արժանապատվությունից վեր չհամարեն դա, խնդիրներ չսարքեն, չասեն, որ քննիչները պետք է գնան:

Եթե ՀՀ վարչապետը գնում է, բոլորը պետք է գնան:

Երեկ էլ առանց սելֆիի գնացել եմ քննիչի սենյակում նստել եմ իրա դիմաց ու պատասխանել եմ իրա հարցերին։ Սա թատրոնի հարց չէ, արժեքի հարց է, թե ինչ եմ ուզում ցույց տալ: Ձեր կարծիքով քննիչը չէր կարո՞ղ գալ իմ սենյակում հարցաքննել՝ առանց սելֆիի: Այդ սելֆին հաճույքի համար չենք անում: Ձեր կարծիքով ֆեյսբուքյան էջում ինչ գրում եմ, հաճո՞ւյքի համար եմ անում»։

Նույն շարքից