Հասարակություն Տեսանյութեր 

Ես շատ կոնկրետ բան էի ուզում ասել դրանով. Նիկոլ Փաշինյանը՝ «Կարգին հաղորդման» սքեչը հրապարակելու մասին

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց նաև ֆեյսբուքյան իր էջում Կարգին հաղորդման սքեչ հրապարակելու մասին. «Ես շատ կոնկրետ ուղերձ էի դրել դրա մեջ: Ես դրանով ցանկացել էի ուշադրությունը հրավիրել սնվելու մեր կուլտուրայի վրա, որը քաղաքակրթական, առողջական, տնտեսական պրոբլեմ է:

ՀՀ որոշ շրջանակներ չեն կարողանում համակերպվել մտքի հետ, որ ՀՀ ղեկավարը կարող է հումորի զգացում ունենալ: Բա քյարփինջն ինչի համար է, որ ՀՀ վարչապետը պետք է հումորի զգացում ունենա: Նկատի ունեմ «քյարփինջ դեմքի» արտահայտությունը»:

Նույն շարքից