Տեսանյութեր Քաղաքականություն 

Ոչ թե հեղաշրջում, այլ հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություն. Նիկոլ Փաշինյանն անուններ տվեց

Այսօր Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀՀ ԱԺ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, որ Հայաստանում հեղաշրջման փորձ է կանխվել:

Փաշինյանը նշեց, որ Գրիգորյանի հայտարարության դեպքում գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում. «Արմեն Գրիգորյանը կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել: Նա տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության»:

«Ես շատ կարևոր եմ համարում պարզաբանումը: Հեղաշրջում, պետական հեղաշրջում, պատերազմ և այդ կարգի հասկացությունները շատ լուրջ փոփոխություններ են կրում ժամանակի ընթացքում: Ժամանակակից աշխարհում կա տերմին՝ հիբրիդային պատերազմ, որի ամբողջ իմաստն այն է, որ պատերազմն ընթանում է, սակայն դա որևէ մեկը չի նկատում, այն ընդունված պարամետրերով չկա: Եթե Գրիգորյանի հայտարարությունները մեկնաբանենք, կարող ենք այն մեկնաբանել որպես հիբրիդային ինչ-որ երևույթ: Եթե այդպես ձևակերպենք, կարող ենք դա անվանել հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ: Մենք հիմա կարող ենք դրա մասին խոսել, քանի որ այդ պրոցեսը վերջնականորեն ջախջախված է»:

Փաշինյանի խոսքերով, վերոնշյալ պրոցեսի անբաժան մաս է այն, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով ու սոցկայքերով ՀՀ ղեկավարի ու նրա ընտանիքի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար. «Ընդ որում, դա արվում է ներգրավվելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի:

Հեղաշրջում բառն այդ պրոցեսի մեջ տեղավորվում է, քանի որ այնտեղ կան նաև գործող պաշտոնյաներ, որոնք իշխանության ներսում գործում են ընդդեմ իշխանության: Դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, դատական իշխանության որոշ ներկայացուցիչներ: Ես ժամանակին կարծում էի, որ ողջ դատական համակարգն է, սակայն հետո պարզվեց, որ որոշ խմբերի մասին է խոսքը: Դրա մեջ ներգրավված է Սահմանադրական դատարանը, կոնկրետ պաշտոն օկուպացրած պաշտոնյաներ, ովքեր փորձել են ՍԴ մյուս անդամներին ներգրավվել այդ պրոցեսի մեջ, սակայն ես ուրախ եմ արձանագրել, որ ՍԴ անդամների 80 տոկոսն այդ պրոցեսի մեջ չի ներգրավվի»:

Փաշինյանն ասաց, որ անուններ է տալիս. «Թույլ տվեք ինձ կոնկրետ անուն ազգանուններ տալու տհաճությունից ազատվել»:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի անվտանգության մարմինները զբաղվում են հարցով, երբ ապացույցները բավարար լինեն, որպեսզի մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն, դա կլինի. «Բայց այդ պրոցեսի նպատակը մարդկանց դատելը չէ, նպատակն այն է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգերը չեզոքացվեն, ինչը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ: ՀՀ քաղաքացիների 90 տոկոսն այդ վտանգը չի տեսել, ինչն ամենակարևորն է:

Այդ հարցում ՀՀ իրավապահ համակարգն X պահից սկսված շատ էֆետիվ է գործել, ինչի համար առանձնահատուկ գնահատանքի գործեր եմ ասում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչներին»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից