Տեսանյութեր Քաղաքականություն 

Սկսել են թեզ շրջանառել, թե մենք Արցախի հարցում կորցրել ենք Սերժ Սարգսյանի գյոզալ ժառանգությունը․ Փաշինյան

Սկսել են թեզ շրջանառել, թե մենք Արցախի հարցում կորցրել ենք Սերժ Սարգսյանի գյոզալ ժառանգությունը: Այս մասին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ ի՞նչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը: Այս վերջերս մի հոդված տպվեց, որտեղ փաստաթղթից մեջբերում էր, թե որ կետում է նա թողել բանակցային գործընթացը: Ամեն դեպքում նախորդ իշխանությունները դա չհերքեցին, դրա համար մենք կարող ենք ֆիքսել, թե ինչ է Սարգսյանը թողել սեղանին Ղարաբաղի հարցի վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը:

Կարդալով հոդվածի բովանդակությունը՝ Փաշինյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մեջ նշվում է, թե 7 շրջանները հանձնվում են Ադրբեջանին՝ պայմանով, որ Ղարաբաղը պահպանում է Հայաստանի կապող միջանցքը. «Հաջորդ կետով կողմերի միջև համաձայնեցված ժամկետով ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությամբ քվեարկության միջոցով ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որն իրավական առումով կլինի պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Տարածաշրջանում առևտրային, հումանիտար, քաղաքական, տնտեսական կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում»:

Խոսք կա նաև խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, բնակչության տեղափոխության և այլնի մասին»։

Փաշինյանի խոսքերով, որ պահից Սերժ Սարգսյանի թողած կետից շարունակի բանակցությունները, միջազգային հանրությունը որևէ խնդիր չի ստեղծի. «Արցախի նախագահի թեկնածուները թող ասեն, այդ տեքստն իրենց համար ընդունելի է, թե՝ ոչ, թող Արցախի ու Հայաստանի ժողովուրդը խոսի: Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահից սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ: Ոչ մի խնդիր չենք ունենա: Ես հիմա առաջարկում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն՝ սա ընդունելի է իրենց համար, թե՝ ոչ»:

«Երբ ես դարձա վարչապետ, ինձ առաջարկեցին բանակցությունները շարունակել նույն կետից, որտեղ թողել է Սերժ Սարգսյանը, իմ պատասխանը եղել է Ստեփանակերտում երկու ԱԽ-ների համատեղ նիստում արտասանած տեքստը: Հայաստանի որևէ կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունն է: Արցախի ընտրություններում բոլոր թեկնածուները պետք է ասեն՝ այս ժառանգությունն իրենց համար ընդունելի է, թե՝ ոչ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից