Տեսանյութեր Քաղաքականություն 

Փաշինյանը խորը շունչ քաշեց ու ակնհայտ զայրացած դեմքով խոսեց Արթուր Վանեցյանի հայտնի հայտարարության մասին

analitik.am

Ես նմա՞ն եմ մի մարդու, ով ունի այդօրինակ մտավախություն: Այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ խորը շունչ քաշելուց հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մտավախություն ունի, որ Արթուր Վանեցյանը կարող է ասել մի բան, որը չպետք է ասի:

«Ոմանք այնպիսի հայտարարություն են անում… Էլի հայտնի Կարգին հաղորդում կա, որ գալիս ասում է, թե ամեն ինչի գիտի, հետո ասում՝ ես ամեն ամեն ամեն ինչ գիտեմ, վերջում հայտնվում է հիմար վիճակում: Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ամեն ինչ գիտեն, այդօրինակ սքեչի հերոսներ են»,-ասաց նա՝ հավելելով, որ «բարիշացրել» է Հայկոյին ու Մկոյին:

Հարցին, թե ինչ կապ ունեն Արթուր Վանեցյանը, Վալերիյ Օսիպյանը և Պետական պահպանության ծառայության ղեկավարը Հայաստանում հիբրիդային հեղաշրջման փորձի հետ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ու մյուս հարցերի պատասխանները նույն սքեչում կարելի է գտնել:

Նույն շարքից