Տեսանյութեր Քաղաքականություն 

Ապրիլյան պատերազմը եղել է Ռուսաստանի համաձայնությա՞մբ. Նիկոլ Փաշինյանը խոսեց 2016 թվականի իր հայտնի հայտարարության մասին

analitik.am

Այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 2016 թվականին իր արած հայտարարության մասին, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ ու համաձայնությամբ:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այս պահին էլ է այդպես մտածում, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ինչ ասել է 2016 թվականին, դա մինչև հիմա էլ իր ֆեյսբուքյան էջում կա. «Ես ավելին ասեմ՝ մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Ես շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում այդ հարցերը քննարկել ենք, մանրամասն խոսել ենք, վերլուծել ենք իրավիճակն ու փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»:

Հարցին՝ ամեն դեպքում հիմա ինքն ինչպես է մտածում, վարչապետն ասաց, որ արդեն պատասխանեց հարցին:

Այն հարցին՝ արդյո՞ք փաստեր ունեցել է, վարչապետն ասաց, որ ինքն իր գրառումը ծայրից ծայր քննարկել է ՌԴ գործընկերների հետ. «Ընդհանրապես միջազգային հարաբերություններում ես աշխատում եմ մեր գործընկերների հետ ունենալ մաքսիմալ խպարզ գործընկերային հարաբերություններ: Ես շնոևրհակալ եմ և եվրոպացի և ԵԱՏՄ գործընկերներին, որ նրանց համար ընդունելի է այդպիսի աշխատանքային ոճը: Ամեն ինչ քննարկել ենք»:

 

Նույն շարքից