Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես անձամբ դռները բացել եմ, Մարտիրոսյանին ու Սարգսյանին ուղեկցել տնօրենի ու պետի աշխատասենյակներ. ՆԻկոլ Փաշինյան

Ոստիկանությունում կամ ԱԱԾ-ում, երբ որևէ մեկը նշանակվում է պետի կամ տնօրենի պաշտոնակատար, սովորաբար շարունակում են աշխատել իրենց աշխատասենյակում։ Երբ ես Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակեցի պաշտոնակատարներ, ինքս՝ անձամբ երկուսին էլ ուղեկցել եմ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի աշխատասենյակներ, դուռը բացել եմ ու ասել, որ կաշխատեն այնտեղից: Ես ասել եմ, որ ԺՊ-ն նշանակելով՝ չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու: Ասել եմ, որ իմ բաժին որոշումը կայացրել եմ: Ասել եմ, որ իրենք իրենց աշխատանքի ընթացքում պետք է կայացնեն իրենց բաժին որոշումները: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, թե երբ կնշանակվեն ԱԱԾ տնօրենն ու Ոստիկանապետը:

Փաշինյանը նշեց, որ այսօր ՀՀ ոստիկանության համակարգի, ԱԱԾ համակարգի և վարչապետի միջև կա լիարժեք փոխադարձ վստահություն. «Սակայն սա չի նշանակում, որ այդ համակարգերում չեն կարող լինել պաշտոնյայներ, ովքեր ամենատարբեր երևույթների մեջ ներքաշված կլինեն: Դա է պատճառը, որ այդ կարգավիճակում նրանք լիարժեք ախատում են»:

Վարչապետը հայտնեց, որ ոստիկանությունում մասշտաբային ռազմավարական բարեփոխումներ են սկսում. «ԱԱԾ-ում էլ ենք մասշտաբային բարեփոխումներ սկսում: Այդ երկու բարեփոխումների արդյունքում Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դառնալու են շատ ավելի ուժեղ, պրոֆեսիոնալ, ժողովրդավարական իրավակարգի հենասյունները»:

Փաշինյանի խոսքերով, պաշտոնակատարներն այս պահի դրությամբ արդարացրել են սպասումները, սակայն դա չի նշանակում, որ Ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատանքներն անթերի են. «Մինչև մարտ ժամանակ կա, որոշումները կկայացվեն»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից