Հասարակություն Տեսանյութեր 

Մեր պապական տան զուգարանը տանից 100 մետր հեռու էր. Նիկոլ Փաշինյանը գտել է «զուգարանների» հանելուկի պատասխանը

analitik.am

Մենք ուզում ենք, որ գյուղում ապրող երիտասարդը իմանա՝ դարպասը, ցանկապատը ներկելը շատ կարևոր է: Կապանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գյուղերը «գունավորելու» իր հայտարարության մասին. «Ես հիմա հիշեցի, որ մեր Իջևանի դարպասն էլ ներկած չէ: Լավ նյութ եմ ասում, գնացեք նկարեք ու ասեք, որ ճառելու փոխարեն պետք է մեր դարպասը ներկեմ»,-կատակեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ փորձում են վերացնել «սև ամեն ինչի» կուլտուրան, ինչն անազատության, հուսահատության կուլտուրա է. «Այն գործունեությունը, որը մենք ծավալում ենք Հայաստանում, ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքակրթական գործունեություն է: Ուզում եմ արձագանքել քննադատություններին, որ կառավարության նիստում խոսում էի զուգարանների մասին: Շատ ճիշտ է այդ մասին խոսելը, քանի որ դա քաղաքակրթական հարց է: Ինչի հետ է կապված երևույթը, երբ գործարարը 100 հազար դոլար է ծախսում ռեստորան է կառուցում, սակայն ալարում է 5 հազար ծախսի ու զուգարան կառուցի»:

Փաշինյանը նշեց, որ վերոնշյալի շատ ցայտուն օրինակի հանդիպել է մարզային այցելություններից մեկի ժամանակ. «Կառուցված էր 3-4 հարկանի ռեստորան, ներսում զուգարան չկար, սրան կից առանձին կառույցներ կային, իսկ ամենավերջում մի հատ դուռ կար, որտեղ մի հատ փոքր, սառը, քանդված, չմաքրած զուգարան էր:

Լավ, սա ի՞նչ երևույթ է:

Հետո հիշեցի, գյուղի մեր պապական տունը, երբ զուգարանը տանից 100 քանի մետր հեռու էր: Այն մի երևույթ էր, որի վրա փող չէր ծախսվում: Ահա նրանք, այն ուժերը, ովքեր մեզ փորձում են մեղադրել մեր ազգային ավանդույթները ոտնահարելու մեջ, իրականում մեզ մեղադրում են այդ 100 մետր տանից հեռու և ոչինչ չարժեցող զուգարանը, այդ կուլտուրան ոչնչացնելու և շենքերի ներսում արժանապատիվ, 21-րդ դարին հարիր սանհանգույց ունենալու ձգտման մեջ»:

Նույն շարքից