Հասարակություն Տեսանյութեր 

Ամուլսարի ճանապարհը փակողների գործողություններն անտրամաբանական են, պետք է բացել ճանապարհը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ես այսօր էլ եմ կոչ անում Ամուլսար տանող ճանապարհը փակող քաղաքացիներին բացել ճանապարհը: Կապանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սիրելի հայրենակիցների գործողությունները համարում է ոչ տրամաբանական, անհարգալից ու այդ գործողությունները չեն բխում Հայաստանի շահերից. «Իրենց պատճառով է հարցը մտել փակուղի ու դուրս չի գալիս»:

«Ամուլսարի հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է, նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչը կար 2018 թվականին, ոչ այս կողմ, ոչ այն կողմ»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կան շրջանակներ, որոնք շահագրգռված են այսօրվա վիճակով, սակայն նրանք երազախաբ են լինելու:

Փաշինյանի խոսքերով, ինքը և շահագրգռված է, որ հանքը շահագործվի, և շահագրգռված է, որ չշահագործվի. «Ես շահագրգռված եմ, որ շահագործվի, քանի որ դա կախված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ:

Եթե այն շահագործվեր, մենք այս տարի ավելի մեծ տնտեսական աճ կունենայինք ու հազարավոր աշխատատեղեր կլինեին: Սակայն մյուս կողմից ես որևէ պարագայում չեմ համաձայնվի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի բնակիչների առողջության ու բնությանն անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին»:

Նույն շարքից