Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը՝ սորոսականների մասին

analitik.am

 

 

Իսկ ինչ է նշանակում սորոսական: Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի զսպում իշխանության մեջ  գտնվող «սորոսականներին», որոնց գործողությունները երբեմն ակնհայտ ապազգային են:

«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում սորոսական: Ես ասեմ, որ սորոսական գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիներով, այդ թվում այն իշխանության ժամանակ, որի ներկայացուցիչ է եղել ձեր («Իրավունք») թերթի հիմնադիրը: Եթե այդքան վատ բան էր, թող փակեին, ինչո՞ւ չեն փակել: Այդ գրասենյակն իր գոյության ողջ ընթացքի 5 տոկոսն է  մեր իշխանության շրջանում , 95 տոկոսը՝ նախկինների: Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ կամ տեղ են ունեցել, կամ թիմի անդամ են ունեցել, կամ շրջապատից են: Ինչո՞ւ չեք փակել:

Փաստորեն, դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհտեև թույլ եք տվել, որ 25 տարի Հայաստանում քայքայիչ կազմակերպություն գոյություն ունենա: Ուչեմն նախ սկսենք ձեզանից: Բոլոր հանրապետականները, նախկինում բարձրաստտիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ թող պատասխան տան՝ երբ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչո՞ւ չէիք փակում այդ հիմնադրամները: Ի՞նչ է նշանակում սորոսական: Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ քաղաքացու հասցեին քամահրական ու արհամարհական ասեն, որովհետև նման բան ասողները կոռումպացված հանրապետականներ են, նրանք պետական դավաճաններ են, ովքեր այդ դավաճանական կառույցին թույլ են տվել գրանցվել ու գործունեություն ծավալել Հայաստանում:

Եկեք հետաքննություն սկսենք, թե այդ մարդկանցից քանիսն են գրանտ ստացել այդ կազմակերպությունից, ինչքա՞ն են սնվել: Եկեք սկսենք ու բացենք այդ խոսակցությունը: Գնացեք, այդ հարցերի պատասանը ձեր լրատվամիջոցի ղեկավարության քաղաքական շրջանակից պահանջեք: Եթե նրանց ասածը ճիշտ է, նրանք իրենց իշխանության ընթացքում գործել են ընդդեմ Հայաստանի և ժողովրդի ու պետք է պատասխանատվության ենթարկվեն, նախ՝ բարոյական:

Դա նշանակում է, որ դուք սրբություն չունեք, ձեզ համար ամեն ինչ փողով է չափվում, դուք դա արել եք, որպեսզի միջազգային կազմակերությունները հանդուրժող լինեն ձեր թալանի նկատմամբ, միջազգային զեկույցներում ավելի մեղմ զեկույցներ գրեն ձեր մասին, ձեր կաշառքների նկատմամբ աչք փակեն: Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեք սորոսական ասելով: Եթե դա ասելով նկատի ունեք պետության դեմ գործած, ուրեմն դուք եք ամենամեծ սորոսականները և արմատախիլ անելու պրոցեսը պետք է սկսել ձեզանից, ձեր շոշափուկներից, քանի դուք թալանչի, սրիկա, դավաճան մարդիկ եք»:

 

Նույն շարքից