Հասարակություն Տեսանյութեր 

Նայեք, թե երբվանից են իմ որդին ու դուստրը հարցազրույցներ տալիս «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ների պատերի տակ. Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց նաև իր ընտանիքի անդամների քաղաքական ակտիվության մասին: Պատասխանելով հարցին, թե ինչու է նեղվում, երբ վերջիններիս արտահայտությունների վերաբերյալ քննադատություններ են հնչում՝ Փաշինյանն ասաց, որ չի նեղվում. «Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ իմ ընտանիքը քաղաքական ակտիվություն ցուցաբերել է միշտ»:

«Այսօր հարց են տալիս, թե ինչու է իմ դուստրը հարցազրույց տալիս: Եկեք նայենք, թե երբվանից են իմ որդին ու դուստրը հարցազրույցներ տալիս «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ների պատերի տակ: Ասում են, թե ինչու է ակտիվ իմ կինը: Իմ կինը քաղաքական ակտիվ էր, երբ ես բանտում էի:

Մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացիները լինեն ակտիվ ու ՀՀ-ում կանանց ներգրավվածության տոկոսը մեծանա: Ես իմ ընտանիքի անդամներին քաջալերում եմ, որպեսզի նրանք իրենց ակտիվությամբ քաջալերեն ուրիշ կանանց լինել ավելի ակտիվ»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, քննադատություններից չի նեղվում, սակայն չեն կարող չանդրադառնալ, եթե սուտ է հնչում. «Ուղղակի մեր հարկն ենք համարում պարզաբանել, թե որտեղ է սուտը, որտեղ՝ ճշմարտությունը»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից