Հասարակություն Տեսանյութեր 

Նենց ասում են կամազները, կարո՞ղ ա կամազները Հայկ Մարությանն իրա պապի համար ա առել. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ԱԺ-ում Երևանի քաղաքապետարանի «կամազների» հարցով քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու տապալման մասին:

Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ օրենսդրությամբ, Երևանի քաղաքապետարանի տիրույթում գտնվող հարցերի քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորությունը պատկանում է Երևանի ավագանուն. «ՀՀ-ում և ցանկացած ժողովրդավարական երկրում ժողովրդավարության կարևորագույն սկզբունքն իշխանությունների տարանջատումն է: Նենց ասում են կամազները, կարո՞ղ ա կամազները Հայկ Մարությանն իրա պապի համար ա առել: Էտ քաղաքին է ծառայում»:

Ինչ վերաբերում է նվիրատվություններին, Փաշինյանն ասաց, որ հարցի քննարկման ընթացքում դեսպանատներից տեղեկանքներ է ուզել նմանատիպ իրավիճակների մասին՝ Փարիզում, Պրահայում և Բեռլինում. «Կա արդյո՞ք նման պրակտիկա: Պարզվել է, որ ամենաժողովրդավարական երկրներում նման պրակտիկա կա: Ես էլ եմ ընդունում, որ այդտեղ պետք է կանոնակարգվի: Դատախազոււթյունն էլ է ասել, որ իրավախախտում չկա, սակայն հարցը պետք է կանոնակարգվի»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից