Գլխավոր Հասարակություն 

Արցախում վրավորված զինծառայողներից մեկն ինքն իր վրա է կրակել. Դավիթ Տոնոյան

Արդեն հայտնել էինք, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Այսօր՝ հունվարի 25-ի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ այդպիսի բաներ լինում են, պարզապես իրավիճակը որոշակի վերահսկողությունից դուրս է եկել. «Փառք Աստծո չունենք զոհ: Իհարկե մի զինծառայողի, ով ինքն իր վրա է կրակել առողջության հետ կապված որոշակի վիրավորում ունի, բայց մեր բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն: Շուտով կտեղափոխվի Երևան»:

Մյուս զինծառայողի առողջական վիճակի հետ կապված պարոն Տոնոյանն ասաց, որ ունի թեթև վիրավորում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից