Հասարակություն 

Ես չգիտեմ, թե ինչպես են մարդիկ ապրում այնտեղ․ Վլադիմիր Պոզներ

analitik.am

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները խոսել է Ռուսաստանի վերաբերյալ իր տպավորությունների մասին։Այս մասին հայտնում է Լենտան:

Լրագրողի խոսքերով նկարահանումների ընթացքում իր այցելած այլ երկրների ֆոնին, Ռուսաստանում «շատ տգեղ է»․ «Կան արդյունաբերական քաղաքներ, օրինակ՝ Ուրալը, դա սարսափելի է, ես չգիտեմ, թե ինչպես են մարդիկ ապրում այնտեղ: Շատ ծանր էկոլոգիական վիճակ է»,-նշել է հաղորդավարը:

Միևնույն ժամանակ, Պոզները շեշտել է, որ Ռուսաստանը «հիասքանչ, անսովոր հիասքանչ» երկիր է: Նա ավելացրել է, որ դժվար է երկրում ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել, քանի որ Ռուսաստանը շատ մեծ է: Սակայն, ըստ լրագրողի, պետության ունեցվածքի շնորհիվ դա դեռ հնարավոր է:

Նույն շարքից