Իրավական Տեսանյութեր 

Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին /տեսանյութ/

Հունվարի 25-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների ղեկավար անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին։

Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Գարիկ Ղուկասյանին կատարած աշխատանքի համար։

Խոսելով Արմեն Գասպարյանի մասին ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ նա երկար տարիներ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, իսկ նշանակվելուց առաջ ոստիկանության Տավուշի մարզային վաչության պետն էր։

Արման Սարգսյանը ներկայացրեց նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին, որը մինչ այդ պարեկապահակետային ծառայության գնդի հրամատարն էր։ Ներկայացվեցին նաև Երևանի տարածքային բաժինների նորանշանակ պետերը։ Արման Սարգսյանի խոսքով՝ նրանք իրենց պրոֆեսիոնալիզմով, գիտելիքներով ու սրտացավ ծառայությամբ լավ օրինակ կլինեն առավել երիտասարդ կադրերի համար, ովքեր ապագայում իրենց օրինակով կհամուզվեն, որ առաջխախացման միակ գրավականը մասնագիտական գիտելիքների կատարելագործումն ու ծառայության նկատմամբ սրտացավ վերաբերմունքն է։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ թարմացված ղեկավար կազմով Երևան քաղաքի վարչության ու ենթակա տարածքային բաժինների ծառայողները կիրականացնեն առավել սրտացավ ու արդյունավետ ծառայություն։

Երախտիքի խոսք ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Գարիկ Ղուկասյանը։

Նա, դիմելով ծառայողներին, շնորհակալություն հայտնեց միասնական աշխատանքի համար։

Արմեն Գասպարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար՝ հավաստիացնելով, որ անձնակազմի հետ համախմբված կիրականացնեն օրենքով իրենց վերապահված բոլոր պարտականությունները։

Նույն օրը Արման Սարգսյանը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի անձնակազմին ներկայացրեց նորանշանակ հրամանատար, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Առաքելյանին։

Վերջինս երկար տարիներ ծառայել է այս ստորաբաժանումում՝ զբաղեցնելով գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալն էր։

Ստորաբաժանման նախկին ղեկավար Արթուր Խունդինյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին համախմբված ծառայության համար։

Անդրանիկ Առաքելյանն էլ վստահեցրեց, որ գունդը պատրաստված է և ունակ կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր։

Ելույթ ունեցավ նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը՝ նշելով, որ արտաքին ծառայությունը ոստիկանության դեմքն է և կարվի ամեն ինչ համակարգի պատիվը բարձր պահելու համար։

Արման Սարգսյանը, խոսելով գնդի ծառայության մասին՝ խստության հետ մեկտեղ կարևորեց քաղաքացիների հետ շփումներում ընդգծված կոռեկտությունն ու հարգանքը։ Խոսվեց նաև ծառայողների կարգապահության, արթաքին տեսքի և կրթվածության մակարդակի բարձրացման և այլ առաջնահերթությունների մասին։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից