Հայաստան Քաղաքականություն 

Ակնկալում էի, որ Ն. Փաշինյանն ազնվորեն կխոսեր իշխանության կողմից թույլ տրվող սխալների ու բացթողումների մասին...Բա՞յց… Փաստաբան

analitik.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի վարչապետի այսօրվա ասուլիսից սպասում էի, որ նա հանգամանորեն կվերլուծեր 2018-2019թթ. Հայաստանի անցած ճանապարհը, ազնվորեն կպատճառաբաներ իշխանության կողմից հրապարակված և դեռևս իրականություն չդարձած ծրագրերի հետագա ընթացքի ու ոդիսականի մասին:

Ակնկալում էի, որ Ն. Փաշինյանն ազնվորեն կխոսեր իշխանության կողմից թույլ տրվող սխալների ու բացթողումների, դրանց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մասին և կնշեր դրանք հաղթահարելու և այլևս չկրկնելու մասին իրականացվող քայլերի շրջանակը:

Սպասում էի, որ նա հանդես կգար ծրագրային ուղերձով՝ ցույց տալով առաջիկա տարիների Հայաստանի զարգացման տեսլականը:

Ակնկալում էի, որ Հայաստանի վարչապետը կխոսեր մեգածրագրերի և դրանց իրականացման հնարավորությունների մասին, Հայաստանը զարգացնելու ռազմավարական ուղղությունների և դրանք կյանքի կոչելու միջոցների մասին:

Բա՞յց…

Այս ամենի փոխարեն՝ Հրայր Թովմասյանի թնջուկ, հեղաշրջման ձախողված փորձ, միմյանց տեղը բերել-չբերելու մասին ակնարկներ, նախկին կոռումպացված ռեժիմ, և՛ այլն, և՛ այլն…

Ինձ չի հետաքրքրում, թե քանի՞ միլիարդ ունի Սերժ Սարգսյանը, և նախկին իշխանությունն ամբողջությա՞մբ էր կոռումպացված, թե՞ մասամբ:

Ինձ հետաքրքում է, թե այս իշխանությունն այդ միլիարդները կոնկրետ ե՞րբ է վերադարձնելու պետական բյուջե, իսկ այդ կոռումպացվածները, վերջիվերջո, պատասխանատվության ենթարկվելո՞ւ են, թե՞ ոչ:

Խոսելով ամեն ինչ հրաշալի է…»:

Նույն շարքից