Հասարակություն Պատահարներ 

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչը և սրահը

analitik.am

Հունվարի 26-ին, ժամը 00:25-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի ՈՒջան գյուղի Ֆիդայինների փողոցի թիվ 2 տան բակում այրվում է ավտոմեքենա: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:45-ին, մարվել՝ 01:14-ին: Ամբողջությամբ այրվել են «ԳԱԶ-2410» մակնիշի  ավտոմեքենայի շարժիչը և սրահը:

Նույն շարքից