Հայաստան Քաղաքականություն 

Բացահայտվել է ուղիղ կապ իշխող քաղաքական ուժի ու տերմինատորների արտադրամասի միջև. Ռուբեն Մելիքյան

analitik.am

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժամանակին՝ «սիրո» և «համերաշխության» «հեղափոխության» (համաձայն եմ՝ երեք բառերն էլ այսօր արդեն զավեշտալի են հնչում) սկզբնական փուլում մի այսպիսի 👇 «ծրագրային» վերլուծություն էի կատարել։

Տարի ու կես անց «տերմինատորների» խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև խորացել է, իսկ AntiFake.am-ի թիմի կողմից բացահայտվել է ուղիղ կապ իշխող քաղաքական ուժի ու տերմինատորների արտադրամասի միջև։

Այս խնդիրն անչափ կարևոր է ոչ միայն քաղաքական, բարոյաքաղաքական, սոցիալ-քաղաքական, այլ նաև իրավական (ներառյալ՝ քրեաիրավական) առումներով։ Հարցի այդ կողմը շեշտադրելու համար ներկայում իրականացնում ենք հետազոտություն, որի արդյունքները կամփոփենք հայտարարությամբ։

Տերմինատորներ չեն լինելու»:

Նույն շարքից