Իրավական Հասարակություն 

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. սահմանային անցակետի փշալարերի տակով արգելված վայր անցած 2 քաղաքացին հայտնաբերվել են. նրանք եղել են զինված

analitik.am

Երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ Երվանդաշատ-Բագարան տեղամասում իրենք հայտնաբերել են առանց փաստաթղթերի 2 քաղաքացու, ովքեր հայտնել են, որ իրենք տեղաբնակներ են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նշված վայր են մեկնել ոստիկանության և ՀՀ Անվտանգության ծառայության աշխատակիցները: Վերջիններս ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, Երվանդաշատ վարչական տարածքում տեղակայված ուղեկալի կողմից հսկվող վայրից ոստիկանության Բաղրամյանի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Իգոր Բ.-ին և 27-ամյա Մխիթար Պ.-ին:

Հայտնի է, որ  Իգոր Բ.-ի մոտ եղել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ, իսկ Մխիթար Պ.-ի մոտ «Կարաբին» տիպի հրազեն՝ մի քանի փամփուշտներով: Պարզվել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում Երվանդաշատ վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Նասոսներ» տարածքով անցնող փշալարի տակով սողոսկելով մուտք են գործել արգելված սահմանային գոտու պահպանվող տարածք, որպեսզի որս կատարեն:

Փաստի առթիվ ոստիկանության նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական: Իգոր Բ.-ն և Մխիթար Պ.-ն ձերբակալվել են:

Նույն շարքից