Հայաստան Քաղաքականություն 

Փաստորեն, Նիկոլն ու օգնականս ոտքի վրա պարբերաբար քծնանքի ու շողոքորթության ռևերանսներ են փոխանակել. Սամվել Ֆարմանյան

analitik.am

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2012-2018 թթ. Նիկոլ Փաշինյանն իմ աշխատասենյակում բազմաթիվ անգամ սուրճ է խմել: Իմ օգնականն էլ էդ առիթներով երևի հարցրել է` սուրճը շաքարո՞վ, թե առանց, պարոն Փաշինյան:

Նիկոլն էլ միշտ շնորհակալություն էր հայտնում: Փաստորեն, Նիկոլն ու օգնականս ոտքի վրա պարբերաբար քծնանքի ու շողոքորթության ռևերանսներ են փոխանակել, չեմ էլ իմացել:

Պետության ղեկավարը էս կարգի էժան չի լինում էլի... Չի լինում»:

Նույն շարքից