Առողջապահություն Հասարակություն 

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին

analitik.am

Հայտնում ենք, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։

Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։

Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար։

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Նույն շարքից