Հայաստան Քաղաքականություն 

Այսպե՞ս են ղեկավարում պետություն. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետական, քաղաքական գործչի ու առաջնորդի համար ամենակարևորագույն գործառույթներից մեկը նրա հրապարակային գործունեությունն է և հրապարակային խոսքն ու հաղորդակցումը հանրության հետ:

Իմ պատկերացած պետական գործիչը պետք է օժտված լինի հավասարակշռվածությամբ, զսպվածությամբ, լայնախոհությամբ, այլ կարծիքների նկատմամբ հանդուրժողականությամբ, զինված լինի համբերատարությամբ, ունակ լինի ինչպես հարվածներ հասցնելու, այնպես էլ հարվածներ ընդունելու և սեփական սխալներն ընդունելու կարողությամբ, ձերբազատված լինի մեծամտությունից և սեփական անսխալականության բարդույթից:

Պետական ու քաղաքական գործիչը պետք է հարգանք ունենա սեփական խոսքի նկատմամբ, արժևորի այն, գիտակցի հրապարակային ասված խոսքի արդյունքում հանրության ընալման աստիճանն ու դրա հետևանքները:

Երբ տարիներ առաջ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ՛՛Ինչքան ուզենք, էնքան կխփենք՛՛, հարյուր հազարավոր քաղաքացիներ արդարացիորեն դժգոհում էին՝ թե արդյո՞ք սա երկրի ղեկավարի պահվածք ու վարքագիծ է:

Ահա այդպիսի պահվածքն ու վարքագիծն է ժամանակի ընթացքում արժեզրկում պետական ու քաղաքական գործչի ու առաջնորդի խոսքը, անլրջացնում նրան, իսկ վերջում՝ մերժում: Ոմանց թվում է, որ եթե իրենք հաղթել են մեկ անգամ, ուրեմն կհաղթեն մշտապես: Սա մեծագույն մոլորություն է, և այդ ընկալումը դարձել է շատերի գերեզմանափորը:

Պետք է տարրական հարգանք ունենալ հասարակության նկատմամբ և այն վստահության նկատմամբ, որ տվել է այդ հասարակությունը: Ընդհանրապես, երբ խոսքի արժեքը սկսում է ոչնչացվել, աստիճանաբար այն արտաբերողի նկատմամբ լրջությունը սկսում է նվազել, ավելին՝ նվազում է նաև նրա խոսքի լեգետիմությունը:

Այսպե՞ս են ղեկավարում պետություն: Այսպես գնում են ոչ մի տեղ...»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից