Հասարակություն Պատահարներ 

ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ

analitik.am

Հունվարի 26-ին, ժամը 15:39-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում՝ սրճարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սանկտ-Պետերբուրգի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Նարեկ Գ., ծնված 1999 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները՝ Արևիկ Գ.-ն (ծնված 2000 թ.), Արև Մ.-ն (ծնված 1999 թ.), Արևիկ Չ.-ն (ծնված 2000 թ.) և Տիգրան Ղ.-ն (ծնված 1999 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ: Արևիկ Չ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից