Հասարակություն 

Ինչպես է 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին փրկել քաղաքական սպանությանից

analitik.am

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր էջում գրում է.

«Ուղիղ 4 տարի առաջ իմ գաղափարակից ընկերների՝ Հակոբ Սիմիդյանի,  Նիկոլ Փաշինյանի և Զավեն Մարգարյանի  հետ շրջում էինք Արարատի մարզի համայնքներով և մեր քաղաքացիներին ներկայացնում ՔՊ կուսակցության ծրագրերը, մեր առաջիկա անելիքները, կարճ ասած՝ կուսակցաշինության գործով էինք զբաղված։

Հիշում եմ, Ոսկետափում հավաքված մեր հայրենակիցները պահանջում էին օր առաջ, թեկուզ քաղաքական սպանության միջոցով, ազատվել Սերժ Սարգսյանից, բայց Նիկոլ Փաշինյանը նրանց համբերատար համոզում էր, որ դա չէ ճիշտ ուղին, այլ պետք է համակարգային փոփոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, իսկ եթե չստացվի, ապա հնարավոր է ժողովրդի ցանկությունը իրականացնել և գործող իշխանություններից ազատվել ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով։

Հենց այդ տարի աշնանը Նոր Կյանք համայնքի ղեկավարի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակով մենք բոլորին ապացուցեցինք, որ նախկինում անհնարին թվացողը հնարավոր է, եթե կարողանում ես ճիշտ կիրառել թիմ, ծրագիր, վերահսկողություն բանաձևը։

Այս ամենը լուրջ կարծրատիպ կոտրեց մեր քաղաքական իրականության մեջ և ճանապարհ բացեց դեպի 2018թ. պատմական իրադարձություններ, որին ընդառաջ մենք հաստատ քայլերով գնում էինք»։

Նույն շարքից