Հասարակություն 

Տղամարդն իր երկու որդիներին թողել է Շերեմետևո օդանավակայանում․ Երեխաների մոտ նամակ է հայտնաբերվել

analitik.am

Տղամարդը, ով Խաբարովսկից թռչել է Մոսկվա, իր երկու որդիներին թողել է Շերեմետևո օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով РЕН ТВ-ին:

Լքված երեխաները 5 և 7 տարեկան են: Նշվում է, որ երեխաների մոտ գրություն է հայտնաբերվել, որում տղամարդը գրել է, որ գումար չլինելու պատճառով թողնում է երեխաներին: Համաձայն «112» հեռուստաալիքի Telegram ալիքի, երեխաներն իրենց մոտ ունեցել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նույնիսկ դպրոցական օրագրերը:

Օդանավակայանի աշխատակիցների հետ զրույցում երեխաներն ասել են, որ սա առաջին անգամ չէ, երբ հայրը լքում է իրենց։

Նույն շարքից