Հասարակություն 

Մեսսին, Ռոնալդուն, Օբաման, Շեռը, Ջորդանը, Օ Նիլը՝ Քոբի Բրայանթի մահվան մասին

analitik.am

Կալիֆոռնիայում իր անձնական ուղղաթիռի վթարի արդյունքում մահացել է լեգենդար բասկեյտբոլիստ Քոբի Բրայանթը: Քոբիի ընկերները շոկի մեջ են:

Շաքիլ Օ Նիլ

«Խոսքեր չկան արտահայտելու այն ցավը, որը զգում եմ իմ զարմուհի Ջիջիի եւ իմ եղբայր Կոբի Բրայանտի ողբերգական կորստի պատճառով։ Ես սիրում եմ քեզ, կկարոտեմ քեզ։

Ցավակցում են Բրայանտի ընտանիքին եւ մյուս զոհերի ընտանիքներին։ Հիմա ես ինձ շատ վատ եմ զգում»:

Ռոնալդու

«Ահավոր է լսել Կոբիի եւ նրա դստեր Ջիաննայի մահվան մասին հոգեցունց լուրերը։ Կոբին իսկական լեգենդ էր եւ ոգեշնչման աղբյուր շատ մարդկանց համար։ Ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին։ Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»:

Լեոնել Մեսսի

«Խոսքեր չկան։ Սգում եմ Կոբիի ընտանիքի եւ նրա ընկերների հետ։ Ինձ համար հաճույք էին նրա հետ հանդիպումներն ու համատեղ ժամանցը։ Մեզ լքեց իսկական հանճարը»:

Բարաք Օբաման

«Կոբին լեգենդ էր խաղահրապարակում եւ նոր էր սկսում բացել կյանքի երկրորդ հատվածը՝ նույնքան նշանակալի։ Ջիաննայի կորուստը էլ ավելի հոգեցունց ողբերգություն է մեզ համար՝ որպես ծնողներ։ Միշելն ու ես հղում ենք մեր սերն ու աղոթքները Բրայանտի կնոջն ու ամբողջ ընտանիքին այս անհավատալի օրը»:

Մայքլ Ջորդան

«Ես շոկի մեջ եմ այս ողբերգական լուրերից։ Անհնար է փոխանցել, թե ինչ ցավ եմ զգում։ Ես սիրում էի Կոբիին։ Նա ինձ համար կրտսեր եղբոր նման էր»:

Շեր

«Իմ սիրտն ուղղված է Կոբիի ընտանիքին, ընկերներին եւ երկրպագուներին։ Բարդ է համակերպվել մեծագույն աստղի մահվան հետ։ Կոբի Բրայանտը մեծագույն մարզիկ էր։ Ամբողջ Ամերիկան կզգա նրա կորուստը։ Մոլորակը կորցրեց մի վառ  լույս»:

News.am

Նույն շարքից